Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Արտասահմանյան կապիտալը «ճամպրուկը վերցրած` փախչում է Հայաստանից». Թադեւոս Ավետիսյան

Հուլիս 08,2024 23:00

2020 թվականի չարաբաստիկ օրվանից հետո մեր երկրում խոսակցությունն այլևս լավ ապրելու մասին չէ, այլևս մեր կյանքի որակը բարելավելու մասին չէ, մեր բանավեճը գոյաբանական հարցերի շուրջ է, մեր բանավեճը մեր տունը մեր ձեռքից չխլելու, մեր հայրենիքը կտոր-կտոր անելը բացառելու մասին է. սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում, ասաց ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ եկել են երջանկություն բերելու, եկել են, որ հայ մարդն աշխատի ու արժանապատիվ ապրի ու հավելեց. «Իրականում, բերեցին սուգ ու ավեր, պատերազմ, դժբախտություն, մարդկային կորուստներ ու զիջումներ»:

«Ասում էիք, որ աղքատությունը հայ մարդու ուղեղում է։ Եկել էիք աղքատությունից հանեիք, ասում էիք՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու եք, բայց ծայրահեղ աղքատությունը՝ 2023 թվականի երկնիշ տնտեսական աճի պայմաններում, գյուղական բնակավայրերում աճել է»,- հայտարարեց Թադեւոս Ավետիսյանը՝ հավելելով, որ այս իշխանության կառավարման առաջին տարիներին եւ տարբեր պատճառներով արձանագրված տնտեսական աճի փոխհատուցման շրջանն է ելել, ինչի արդյունքում արտասահմանյան կապիտալը «ճամպրուկը վերցրած` փախչում է Հայաստանից», տնտեսական կայունությունը համեմատաբար պահպանվում է հայկական դրամի արհեստական արժեւորման արդյունքում, ինչը շատ արագ դեֆոլտի է հանգեցնելու, իսկ Հայաստանի արտաքին պարտքի ծավալներն էականորեն գերազանցում են հավաքագրվող հարկային գումարներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031