«Մեր պայքարի էությունը, որքան էլ քաղաքական բաղադրիչներ ունենա եւ ունի, ինձ համար, որպես հայ եւ հոգևորական կա եւ մնալու է չարիքը՝ սատանան, որ այդ տեսքով նստած է կառավարությունում»,- սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ այն, ինչ հիմա կատարվում է, դա հոգեւոր պատերազմ է։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սուրբ Աննա եկեղեցու բակում, այսօր ԱՄՆ-ում բնակվող փոքրիկ Արտեմն իր նամակն ընթերցեց:
«Սրբազան ջան, պաշտպանիր իմ հայրենիքը բոլոր չարերից»,- իր նամակում հորդորում է Արտեմը: Բագրատ սրբազանն էլ ասաց՝ Արտեմի նամակն այն մեծերին է ուղղված, ովքեր դեռ նստած՝ լուրջ-լուրջ մտածում են:
Մանրամասները՝ տեսանյութում
Սրբազանին խաչ եւ իր որդու անկյունից բերած սրբապատկեր նվիրեց նաեւ տիկին Սաթենիկը՝ Շուշիի մատույցներում, Շուշիի պաշտպանության համար զոհված գյումրեցի Համլետ Կիրակոսյանի մայրը՝ այս պայքարում հաղթանակ մաղթելով բոլորիս:
Մանրամասները՝ տեսանյութում
Հավաքի ավարտին, Բագրատ սրբազանն ամփոփեց մարզային այցերն՝ ասելով, որ մարդիկ փոփոխությունների կարիք ունեն եւ ամեն ուր հարցնում են՝ ե՞րբ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ