Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է վերականգնի Հարավային Կովկասում իր դիրքը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հուլիս 08,2024 21:33

Հայաստանը պետք է վերականգնի Հարավային Կովկասում իր դիրքը, որն ունեցել է մոտ 30 տարի, ինչի արդյունքն էր կայունությունը, խաղաղությունն ու կանխատեսելիությունը. այս մասին այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ իր ելույթում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Դրանք գործիքներ էին, որոնք անհրաժեշտ էին բոլորին` Ռուսաստանին, Արևմուտքին, Իրանին։ Այսինքն, բոլոր գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոններին պետք էր կայունություն, խաղաղություն ու տարածաշրջանում դա ապահովում էր Հայաստանն` Ադրբեջանին զսպելու իր կարողությամբ»,- ասաց քաղաքագետը:

Քանի դեռ Հայաստանն իր մեջքը չի շտկել, ըստ քաղաքագետի, որեւէ մեկը մեզ հետ չի պայմանավորվելու, միշտ պայմանավորվելու են մեր հաշվին. «Պայմանավորվելու են ավելի կանխատեսելիների հետ, ինչպես հիմա անում են Ալիևի օրինակով, Ալիևի, որին նախորդ իշխանությունների ժամանակ աշխարհում ոչ ոք լուրջ չէր ընկալում, ու նա չկար քաղաքականության մեջ։ Հայաստանը պետք է նորից դառնա Հարավային Կովկասում քաղաքական խնդիրներ լուծող, օրակարգեր սպասարկող, անվտանգություն ապահովող և ինքնաբավ երկիր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031