Մեր մեծ անելիքը մնում է օրակարգում՝ հայրենադավ իշխանությանը հեռացնելը. սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակարգողներից ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ տեղեկացնելով, որ ընթացիկ խնդիրներին զուգահեռ՝ սեպտեմբերին նաեւ մեծ անելիքներին կադրադառնան: Իր կարծիքով, մեծ աշխատանք է կատարվել, մեռյալ կետից առաջ են անցել:
Հարցին՝ հուլիսին ու օգոստոսին իշխանությանը հեռացնելու պլան կա՞, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց՝ իհարկե:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՔՊ-ականների՝ Կիրանց այցելության եւ հպարտության մասին հայտարարություններին անդրադարձավ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով՝ իրենք հպարտ են, որովհետեւ, շատ սահուն, առանց խոչընդոտի, իրականացվում է Ալիեւի ճանապարհային քարտեզը:
«Վերեւում «Հազար ու մի մանրուք» կա, ամեն դեպքում, գնացեք մի քանի կիլոմետր փշալար առեք, առաջիկայում պետք է գալու՝ ձեր եւ ձեր երեխաների անվտանգությունը պաշտպանելու համար»,- հեգնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
«Իրենց հպարտությունից զարմանալ պետք չի. իրենք հպարտ են պարտությամբ, ապօրինի սահմանազատմամբ, մարդիկ հպարտ են պետության դեմ կատարած իրենց գործողությամբ»,- ՔՊ-ականների հպարտությանը հակադարձում է ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հիշեցնելով, որ այս ամենն արդեն ծաղր է՝ ՀՀ ԱԳՆ-ի այն հայտարարության ֆոնին, որ Ադրբեջանը նոյեմբեր ամսին հարձակվելու է Հայաստանի վրա:
Նա նաեւ կոչ արեց իր գործընկերներին՝ գոնե ընդդիմադիր դաշտում փաշինյանիզմից զերծ լինել եւ միմյանց չփորձեն մեղադրել, մանավանդ, երբ քննադատում են մարդիկ, ովքեր տաս մարդ իրենց շուրջ չեն կարողանում հավաքել, 20 մարդու հետ չեն կարողանում միավորվել:
Մանրամասները՝ տեսանյութում
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հպարտ ՔՊ-ականներին հարցնում է՝ ինչո՞ւ չեն խոսում Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի բռնազավթած տարածքների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ