Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրանցի փշալարերը շատ խորհրդանշական կերպով պատկերում են, թե իրենք ուր պետք է հայտնվեն». Բագրատ սրբազան

Հուլիս 08,2024 21:00

Վախի մթնոլորտ կա սարսափելի. այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ ամփոփելով մինչ օրս շարժման անդամների՝ մարզեր կատարած այցելությունները: Ըստ սրբազանի, մեկին վախեցնում են, քանի որ ինքն է պետական ծառայող, մյուսի որդին է բանակում ծառայում, երրորդը՝ ինչ-որ բիզնես ունի, բայց, այդքանով հանդերձ, մարդկանց մտայնությունը փոփոխությունն է: Նա վստահեցրեց, այն, ինչը երկու ամիս հետո պետք է կատարվի Երեւանում, իր անդրադարձը նաեւ մարզերում պետք է ունենա:

Կիրանց՝ ՔՊ-ականների այցի մասին խոսելով էլ, ինչի առիթով Լուսինե Բադալյանն ասել էր ՝ հպարտ է իր տեսածով, նրան երկրորդել էր Նարեկ Զեյնալյանը, Բագրատ սրբազանն ասաց. «Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ հանցավոր գործ և դրա համար հպարտանում են: Ստրուկի ու ճորտի պես գնացել են ցույց տալու իրենց տիրոջը՝ Ադրբեջանի իշխանությանն ու նախագահին, որ մենք քո հրահանգը կատարել ենք, մեզ լավ աչքով նայի։ Հետո, լավ կլինի, որ Գոհարիկի գրությունը կարդան, այն աղջնակի, որն ապրում է Կիրանցում։ Նրանք մարդկանց չեն հանդիպել, որևէ մեկին չեն տեսել։ Մարդկային ողբերգության վրա կառուցել են թշնամու թելադրանքից, պարտադրանքից բխած սահմանը՝ թե՛ մարդկային, թե՛ բարոյական, թե՛ իրավական, թե՛ պետական։ Եթե Արցախը հանձնել են ու հպարտ են, ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն»:

Ինչ վերաբերում է Կիրանցում տեղադրված փշալարերին, որի մոտ լուսանկարվել էր Նիկոլ Փաշինյանը, Բագրատ Սրբազանն․ «Այդ փշալարերը շատ խորհրդանշական կերպով պատկերում են, թե իրենք ուր պետք է հայտնվեն»։

Իսկ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վարքագծում Բագրատ սրբազանը օկուլտիզմի, կախարդների, թուղթ ու գրի տարրեր է տեսնում: Ասում է՝ այլ տվյալներ էլ ունի, որոնց մասին շուտով կխոսի:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031