Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբևիցե ես մեղք չեմ գործել Աստծո առաջ»․ Լևոն Երանոսյան

Հուլիս 08,2024 20:50

«Եկեք վաղն իմանանք բոլորովս»,- ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վերջնական դատական նիստի ավարտից հետո լրագրողների հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք դատարանից, այսպես պատասխանեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։

Հարցին՝ եթե դատարանը որոշում կայացնի, պատրա՞ստ եք հանուն հայրենիքի նստել, Լևոն Երանոսյանը պատասխանեց․ «Եթե-ներով չեն խոսում․․․ոչ»։

Մյուս հարցին՝ Ձեր մեղքն ընդունո՞ւմ եք, Լևոն Երանոսյանը պատասխանեց․ «Երբևիցե ես մեղք չեմ գործել Աստծո առաջ»։

Լևոն Երանոսյանը գերադասեց այլ հարցերի պատասխանել վաղը՝ դատարանի որոշումից հետո։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031