Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Վլադիմիր Գասպարյանի հիվանդությունները չունեն այն բարդ աստիճանը․ փորձաքննություն սկսելու անհրաժեշտություն չկա»․ նախագահող դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը

Հուլիս 08,2024 18:00

Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վերջնական դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը մերժեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի միջնորդությունը՝ նշանակել դատաբժշկական փորձաքննություն Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի մասին ու պատճառաբանեց․ «Դատարանն արձանագրում է, որ հիվանդություններից որևէ մեկը ներառված չէ այն դրսևորմամբ, որով սահմանել է ՀՀ կառավարությունն իր որոշմամբ։ Ի ուրախություն ձեզ, բարեբախտաբար այդ հիվանդությունները չունեն այն բարդ աստիճանը, որը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ, հետևաբար դատաքննությունը վերսկսելու և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առկա առողջական խնդիրների մասին տեղեկությունը դատարանը հաշվի կառնի և գնահատման կենթարկի հնարավոր մեղադրական դատավճիռ կայացնելիս և հնարավոր պատիժ նշանակելիս, եթե դատարանը նման հետևության կհանգի»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031