Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով

Հուլիս 08,2024 17:48

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 1-7-ը. (2024թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (07.07.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 51սմ-ով։

☑️ Արփա-Սևան ջրատարով հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 4.086մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ 160.940մլն. մ³:

☑️ Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 1-7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.111մլն. մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ 33.488մլն. մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031