Փարաքար համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանը գրում է.
«Փարաքարի ինքնահռչակ իշխանությունները շարունակում են նորանոր ռեկորդներ սահմանել։
Երեք ամիս և ավել ավագանու նիստեր չանելը տալիս է իր հետևանքները։
Համաձայն օրենքի, «նորընտիր» համայնքապետը մեկ ամսվա ընթացքում պետք է ավագանու հաստատմանը ներկայացներ համայնքի ղեկավարի տեղակալների թեկնածուներին։ Եվ ահա, քանի որ ավագանու նիստեր տեղի չեն ունեցել, համայնքի ղեկավարն այլևս չունի տեղակալներ, նախկին տեղակալներն էլ օրենքի ուժով ազատվել են աշխատանքից։
Կարդացեք նաև
Ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը ինչպես մեր համայնքում, այնպես էլ ամբողջ երկրում բերում է նորանոր խնդիրներ մեր ժողովրդի համար և հեռու չէ այն օրը, երբ ժողովրդի հետ միասին ազատվելու ենք միայն սեփական շահերի մասին մտածող պաշտոնյաններից»։