Հանրապետության բոլոր մարզերում շարունակվող հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հունիսի 13-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում արձանագրել են իրավախախտման 6 դեպք։
Երևան-Սևան մայրուղում կանխվել է «ԶԻԼ» և «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով առանց համապատասխան թույլտվության ապօրինի 17խմ սևահողի և 14.2խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգվածի (չիմ) տեղափոխումը։
Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ։
Զուգահեռ իրականացվող փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է նաև առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող 8 բեռնատար։
Կարդացեք նաև
Բոլոր իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին