Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ֆեյսբուքյան գրառումը
Որպես Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ՝ մասնակցել եմ Կոմիտեի պլենար նստաշրջանին։
Ընդունել ենք Սլովակիա, Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա, Շվեյցարիա, Թուրքիա կատարած այցերի առնչությամբ զեկույցները։
Հրապարակել ենք նաև Ադրբեջանի վերաբերյալ հրապարակային հայտարարություն` որպես նման բացառիկ որոշման պատճառ արձանագրելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ԽԿԿ հետ համագործակցության բացահայտ մերժումը։
Կարդացեք նաև