Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հարավային Կովկասում չի սահմանափակվում միայն Հայաստանում տեղակայվելով, այն ունի նաև տարածաշրջանային ռազմավարություն. հայացք Բաքվից. JAMnews

Հուլիս 08,2024 13:11

JAMnews. Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով, աշխարհաքաղաքական «խաղը, որի մեջ մտնում է ԱՄՆ-ն, և որը խաղից դուրս է թողնում Ռուսաստանին, կարող է շահավետ թվալ Հայաստանին և Թուրքիային, որոնք սահմանակից չեն Ռուսաստանին։ Բայց Ադրբեջանը ստիպված է լինելու բացահայտ ռիսկի դիմել»:

«Վերջին բանավեճը ԱՄՆ-ում ցույց տվեց, որ բոլոր հաշվարկներն այժմ պետք է արվեն՝ հաշվի առնելով Թրամփի նախագահության հնարավոր երկրորդ շրջանը։ Ի՞նչ մակարդակով է Վաշինգտոնը աջակցելու «Միջին միջանցք» նախագծին Թրամփի օրոք, որը մեկուսացված քաղաքականության կողմնակից է, նաև համարում է, որ ԱՄՆ-ն պետք դադարի կատարել համաշխարհային առաջնորդի դերը: Եվ ընդհանրապես նա կաջակցի՞ այդ ծրագրին։ Արդյո՞ք Հարավային Կովկասը ներառված է Թրամփի ծրագրերի մեջ»,- հարց են տալիս «Հայացք դեպի արևելք» խմբի փորձագետները։

«Ադրբեջանը որոշիչ դեր խաղաց տարածաշրջանում քաղաքականության փոփոխության հարցում, ինչը հանգեցրեց խաղաղության հաստատմանը»: Բաքվում նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի երկրների համագործակցությունը ոչ միայն կբարելավի անվտանգային իրավիճակը, այլև թույլ կտա Կենտրոնական Ասիայից Ադրբեջանով, այնուհետև Վրաստանի և Հայաստանի տարածքով ապրանքներ մատակարարել համաշխարհային շուկաներ։

Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ և հարթ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի աշխարհագրական դիրքը և ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները, կարծում են «Հայացք դեպի արևելք» խմբի ադրբեջանցի վերլուծաբանները։

«Թակել Ադրբեջանի դռները»

«Անցյալ շաբաթ Հարավային Կովկաս այցելած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը իր վերջին հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանը մեծ հնարավորություններ ունի՝ կապված Կասպից ծովից Վրաստանի տարածքով բեռների տեղափոխման հետ դեպի գլոբալ շուկաներ։

Բայց ամերիկացիները կարծում են, որ լուրջ հնարավորություններ կան նաև Հայաստանի տարածքով Թուրքիա, Սև ծով, Ատլանտյան օվկիանոս և հիմնականում Միջերկրական ծով ապրանքներ հասցնելու համար։ Վաշինգտոնը կարծում է, որ այդ ծրագրերի իրականացումը հնարավոր կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման արդյունքում։

ԱՄՆ-ում արդեն խոսում են Ադրբեջանին աջակցելու մասին՝ Կենտրոնական Ասիա մուտք գործելու նպատակով Զանգեզուրով ճանապարհի գործարկման շնորհիվ։ Պարզ էր, որ գործընթացը վաղ թե ուշ հասնելու է այս փուլին։ Աշխարհագրական իրողություններն անխուսափելի պետք է դարձնեին Ադրբեջանի դռները թակելու տարբերակը։

Այսինքն՝ ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հարավային Կովկասում չի սահմանափակվում միայն Հայաստանում տեղակայվելով, այն ունի նաև տարածաշրջանային ռազմավարություն։ Վրաստանի և Ռուսաստանի մերձեցման ֆոնին ԱՄՆ-ը փորձում է Հայաստանին ներքաշել խաղի մեջ՝ Հայաստանը դիտարկելով որպես տարանցիկ երկիր, որով կանցնի Արևելյան Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող Միջին միջանցքը՝ խաղից դուրս թողնելով Ռուսաստանին։

Հայաստանի և Ադրբեջանի հրավերը ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին նոր դարաշրջանի ամենալուրջ ազդանշանն է»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031