Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին Հայաստան-Ադրբեջան գործընթացին։
Ֆիդանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի համատեքստում դժգոհ է արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումից։
«Գոհ չենք որոշ արևմտյան երկրների՝ Հայաստանին բացահայտ պաշտպանող/առավելություն տվող և Ադրբեջանի մտահոգություններն անտեսող անհավասարակշիռ դիրքորոշումից։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ որպես թյուրքական աշխարհ այս գործընթացի հաջողությամբ ամբողջացման համար պետք է շարունակենք լիարժեք աջակցություն ցուցաբերել եղբայր Ադրբեջանին»։
«2020թ․ նոյեմբերին ավարտված Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում շարունակական խաղաղության ապահովման համար պատմական հնարավորություն է առկա»,- հավելել է Ֆիդանը։