🔷 Երևանում տասնամյակներ շարունակ առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են ոչ միայն այն փաստացի տնօրինողների, այլ նաև Երևանի համար։ Ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրվում և ընդունվում են որոշումներ ինքնակամ շինությունների վերաբերյալ, որոնք հաշվառված են մինչև 2021թ. հունվարի 1-ը։
🔷 Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր:
🔷 Միջին նորոգման ավարտից հետո փողոցներում կիրականացվի նոր որակի գծանշում՝ թերմապլաստով: Գործընթացը կմեկնարկի այսօրվանից՝ Նոր Նորք վարչական շրջանում:
🔷 Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք Հանրապետության հրապարակից բացի մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի տարբեր փողոցներում՝ կհեռացվեն:
Կարդացեք նաև
🔷 «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հավաքակայանը կհամալրվի 8 նոր՝ հատուկ տեխնիկայով:
Երևանի քաղաքապետարան