Նախորդ շաբաթ ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում հյուրընկալվել են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում ընդգրկված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները:
Նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը:
Օրենսդիրի ներկայացուցիչը հյուրերին ծանոթացրել է ԱԺ կառուցվածքին ու գործառույթներին, անդրադարձել Հայաստանի ներկա իրավիճակին, պարզաբանումներ ներկայացրել իշխանությունների վարած արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ:
Պատգամավորը պատասխանել է նաեւ բարձրաձայնված հարցերին:
Կարդացեք նաև
Հյուրերը Տաթեւիկ Գասպարյանի հետ կիսվել են իրենց ծրագրերով, հետաքրքրվել կրթական ոլորտի բարեփոխումներով:
Երեխաներն այցելել են օրենսդիր մարմնի գրադարան, եղել ԱԺ թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:
Ազգային ժողով