Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը
Նորից արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին:
ՀՀ ԱԺ պատգամավորը, որպես արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ ԱԺ ընդունած օրենքի հիմնավորում, նշում է, որ կուտակված գումարների վերադարձը նախադեպ է ստեղծելու ՀՀ քաղաքացիների համար։
Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է բացատրել այս երևույթը․ 150 հազար մարդու ՀՀ Կառավարության որոշմամբ հստակ տարբերակում են ՀՀ մյուս քաղաքացիներից՝ փաստացի փախստական ճանաչելով, բայց նման հարցերում, չգիտես ինչու, համեմատական տանում ՀՀ մյուս քաղաքացիների հետ։
Կարդացեք նաև
Եթե պատգամավորը չի հասկանում, թե այս պահին արցախցիները ՀՀ այլ քաղաքացիներից ինչով են տարբերվում, դա իր խնդիրն է, բայց առնվազն պետք է հասկանա, որ գործ ունենք ՀՀ կուտակային համակարգից լրիվությամբ զատ գործած կուտակային համակարգի հետ, որում կուտակված գումարների ճակատագիրը որոշելու հարցում ՀՀ կառավարությունը որևէ լիազորություն չի ունեցել և չի կարող ունենալ։