Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ

Հուլիս 08,2024 10:15

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ ստանալով 182 տեղ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ 168 տեղ։ Երրորդը Մարին Լը Պենի «Ազգային միավորումն» է 143 տեղով։

Ընտրությունների առաջին փուլում Լը Պենի կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները, և նրան խորհրդարանում մեծամասնություն էին կանխատեսել։

Ֆրանսիական TF1-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է, որ ինքը շատ հիասթափություններ է ունեցել, ու հիմա այս արդյունքն ինքը դիտում է որպես ապագա հաղթանակի հետաձգում։

Իսկ Մելանշոն խոսքով՝ ֆրանսիացիներն անկհայտորեն բացառել են իրենց համար վատագույն լուծումը, քանի որ ծայրահեղ աջ Լը Պենի «Ազգային միավորում» կոալիցիան հեռու է բացարձակ մեծամասնություն լինելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031