ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը գրել է. «Մեր խնդիրն է չլինել քաղաքակրթական առաջնագիծ, այլ լինել խաղաղության խաչմերուկ։ Եվ այս հարցում է, որ մենք Արևմուտքում ունենք վերկուսակցական աջակցություն»:
ՉԻ.- Հայաստանը խաղաղության փակուղի դարձնելուց հետո սա շատ սյուռ է հնչում:
Շուտ-շուտ ասեք, չմոռանաք: Վերկուսակցական աջակցությունը ո՞րն է: Առաջին անգամ ենք նման բան լսում: Երևի աստվածային, գերբնական, երկնային աջակցության մասին է խոսքը:
Այո, արևմուտքի գերբնական աջակցությունն ունեն: Իշխանություններին նկատի ունենք, թե չէ Հայաստանն այդ աջակցության պտուղները քաղել է էս վերջին հարյուր տարում, բոլ-բոլ կշտացել:
Կարդացեք նաև
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից