Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Էս նկարներն արված են համարյա նույն հատվածում:
Առաջին նկարը էսօր, 2-րդը 2 ամիս առաջ:
Հիմա հարց: Ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք եւ տեսնեիք, որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող 30 տարվա այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար եւ ճանապարհ ա անցնում:
Իսկ մարդիկ գալիս կանգնում են էդ հատվածում եւ հպարտանում իրենց տեսածով:
Կներեք սիրելի պաշտոնյաներ, բայց դուք մեր սպին բուժելու փոխարեն գալիս էս մարդկանց վերքին աղ եք լցնում գնում: