Region Monitor – Գերմանիայից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Նա անդրադարձել է թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին, ով Ավստրիայի հետ խաղի ժամանակ գոլի հեղինակ դառնալուց հետո դաշտում ցուցադրել էր «գորշ գայլերի» նշանը և որակազրկվել։
«Արևմուտքի վերաբերմունքը մեր նկատմամբ մենթալիտետի առումով չի փոխվել, նրա տրամադրությունները դեռ նույնն են։ Այն պատիժը, որը տվել են Մերիհ Դեմիրալին, ի սկզբանե համաձայնեցված է եղել։ Փաստացի սա պատիժ է Թուրքիայի համար որպես ազգ, և ամենալավ պարգևը դրա համար կլիներ Նիդեռլանդների հետ խաղում հաղթանակը: Դժբախտաբար, դա տեղի չունեցավ, բայց մինչ 2026թ. աշխարհի առաջնությունը և 2028թ. Եվրոպայի առաջնությունը մենք հուսով ենք, որ հնարավորություն կունենանք վրեժխնդիր լինել», – ասել է Էրդողանը: