«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը եւ շարժմանը միացած անձինք այսօր այցելել էին Արագածոտնի մարզ, որտեղ Բագրատ սրբազանը հանդիպում ունեցավ բնակչության հետ։ Բագրատ սրբազանին միացել էին նաեւ զոհված զինծառայողների ծնողները։
Զոհված զինծառայող Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՔՊ-ական պատգամավորների՝ Կիրանց կատարած այցին։ Մասնավորապես, այցից հետո ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը սոցիալական ցանցում գրել էր․ «Ես անսահման հպարտ եմ իմ տեսածով»։
«Այն Լուլույի մասի՞ն է խոսքը, որը Եռաբլուրում երջանկացել էր տեսարանից։ Հավանաբար այս աղջիկը երջանկության պահեր է ունենում աղետի հանդիպելուց, երեւի մարդկանց ցավը իրեն այդպես երջանկացնում է, չեմ կարող ասել։ Համենայնդեպս դա բնական չէ, անմարդկային է, անբնական է, անաստված է, այս իշխանությունն ամբողջությամբ իր բովանդակության մեջ է անաստված: Մենք տեսել ենք, չեմ զարմանում այս կնոջ վարքագծից, նույն վարքագիծը Եռաբլուրում է ցուցաբերել, երջանիկ կանգնած էր այդ ամբողջ տեսարանների առաջ։ Մի դեպքում դա կարելի է հասկանալի լինել, երբ որ իրենք իրենց ծրագիրը լավ են կատարել, երեւի դա ուղղված էր ոչ թե ներքին լսարանին, մենք իրեն չենք կարող հասկանալ, իրեն հավանաբար շատ լավ հասկացել են արտաքին ուժերը, որոնց համար իրենք գուցե աշխատում են, ծրագիրը լավ են կատարել, ինքն էլ հպարտանում էր իրենց արածով, ուրիշ բացատրություն չեմ կարող տալ»,- ասաց Ալիսա Գեւորգյանը։
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանն էլ հավելեց․ «Լուլուն այն մարդն է, ով խոնարհվում էր թուրքի առաջ՝ թուրքերին համարելով հզոր ազգ։ Չի կարող նորմալ մարդը հայի ցավի վրա ուրախանալ։ Ի՞նչն էր հպարտությունը, երբ քո հայրենիքի մի մասը նվիրում ես թուրքին։ Մենք հասկանում ենք հայրենիքի կորստի ցավը, մեր զավակները մեր հայրենիքի համար նահատակվեցին, մեր համար ամեն թիզ հողը թանկ է։ Այլ բան է ՔՊ-ական պատգամավորների եւ նրանց սատարողների համար: Եղել ենք Կիրանցում, զրուցել ենք գյուղացիների հետ, շատ դժվար իրավիճակում են նրանք հայտնվել, մարդիկ լացելով իրենց տներից դուրս են եկել։ Թեկուզ կատարված է այդ սահմանազատումը այդ լարերով, չգիտեմ ինչով, բայց էլի այդ երաշխիքը չկա, որ նրանք կքնեն եւ կարթնանան։ Անգամ մենք՝ քաղաքում ապրողներս այդ երաշխիքը չունենք, ուր մնաց, թե սահմանագոտում ապրող գյուղացին»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուլուն և լուլույանման քպ-ական պատգամավորներն ընդամենը իշխանական փողի քսակից և կերակրատաշտից օգտվող պատեհապաշտներ են, որոնց մեջից ջնջված է Հայրենիք, Զինվոր, Նահատակի ծնող և մյուս բարձր արժեքները: Նրանք ընդամենը նիկոլին ծափահարողներ են, նիկոլին քծնողներ, նիկոլի կամակատարներ: