Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շարունակում եմ պայքարը, և ես կրկին հաղթելու եմ». Բայդեն

Հուլիս 06,2024 21:35

Իր թեկնածության կենսունակության շուրջ աճող մտահոգությունների և ընտրապայքարը լքելու կոչերի ֆոնին՝ Վինսկոնսին նահանգի աջակիցների առջև ունեցած ելույթում Բայդենն անդրադարձել է հունիսի 28-ին իր հակառակորդ Դոնալդ Թրամփի հետ ունեցած բանավեճին և հայտարարել․

«Ես կհաղթեմ Դոնալդ Թրամփին»

«Դուք երևի լսել եք նախորդ շաբաթվա բանավեճի մասին։ Չեմ կարող ասել, որ դա իմ լավագույն դրսևորումն էր։ Դրանից հետո շատ շահարկումներ եղաան իմ թեկնածության շուրջ․․․ Իմ պատասխանն է՝ ես շարունակում եմ պայքարը, և ես կրկին հաղթելու եմ․․․ Ես ուզում եմ սա հնարավորինս հստակ կերպով ասել՝ ես շարունակում եմ պայքարը։ Ես կհաղթեմ Դոնալդ Թրամփին, ինչպես 2020-ին»։

«Ես թույլ չեմ տա, որ մեկ 90-րոպեանոց բանավեճը ջնջի երեքուկես տարվա աշխատանքը», – նշել է նա։

Աջակիցների հետ հանդիպումից հետո, ABC-ին տված հարցազրույցում նախագահը պնդել է, որ աղմուկ բարձրացրած և Թրամփի համար հաղթական համարվող բանավեճի օրը նա «հիվանդ էր և շատ վատ էր զգում իրեն»:

«Շատ վատ մրսածություն»

«Դա վատ դրվագ էր։ Դա որևէ լուրջ խնդրի ազդանշան չէր։ Ես իմ բնազդին չհետևեցի բանավեճին պատրաստվելիս, և ես վատ երեկո (բանավեճ-խմբ․) անցկացրի», – ընդգծել է Ջո Բայդենը` հավելել՝ նրա մոտ վիրուսային հիվանդություն չէր, այլ պարզապես «շատ վատ մրսածություն»։

«Ծուռ Ջո Բայդենը…»

Նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իր իսկ ստեղծած «Truth» սոցիալական ցանցի էջում ծաղրել է Բայդենին.

«Ծուռ Ջո Բայդենը պետք է անտեսի իր բազմաթիվ քննադատներին և առաջ ընթանա՝ եռանդով և ուժով, իր հզոր և հեռահար քարոզարշավով»:

Կոնտեքստ

Մի շարք լրատվամիջոցների կողմից Բայդենի համար «աղետալի» որակված բանավեճից մեկ շաբաթ անց էլ Ջո Բայդենի՝ տարիքով պայմանավորված դժվարությունների շուրջ քննարկումները չեն դադարում:

Լրատվամիջոցները, նույնիսկ ձախ հենվող, գրում են Սպիտակ տան բնակչի համար դեմոկրատական թեկնածուի այլընտրանքային տարբերակների մասին՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմից մինչև Միչիգանի նահանգապետ Գրեթչեն Վիթմեր, փոխնախագահ Քամալա Հարիսից մինչև տրանսպորտի նախարար Փիթ Բուդիջեջ և այլ անուններ: Նշվածներից ոչ ոք, սակայն, քաղաքական հավակնություն չեն հայտնել դուրս գալ Բայդենի դեմ:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031