Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, մասնավորապես` Կիրանց: Վարչապետը նախ ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են: Պատասխանատուները զեկուցել են, որ արդիականացված ճանապարհը շահագործման կհանձնվի արդեն այս ամսվա ընթացքում:
Հաջորդիվ վարչապետին են ներկայացվել Կիրանցի նոր ճանապարհի կառուցման աշխատանքները, որոնք ևս ակտիվորեն ընթացքի մեջ են և աշխատանքներն ավարտին կհասցվեն մոտ ժամանակներս: Այն կլինի ժամանակակից, նախատեսված բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Հայաստան-Ադրբեջանի պետական սահմանի Կիրանցի հատված, ծանոթացել սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներին:
Կարդացեք նաև
Տավուշի մարզում հեղեղումների հետևանքով վթարվել էր Խաշթառակի կամուրջը: Մինչ վերջինիս վերակառուցման աշխատանքները սկսելը՝ ներկայումս կառուցվում է ժամանակավոր կամուրջ, որը կապահովի մուտք դեպի Խաշթառակ: Վարչապետը ծանոթացել է վերոնշյալ, ինչպես նաև Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում հեղեղումներից փլուզված հատվածների վերակառուցման աշխատանքների ընթացքին:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ