Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազանը՝ ՔՊ-ականներին․ «Դուք ստրուկի ու ճորտի պես արել եք թշնամու թելադրանքը ու հպարտանո՞ւմ եք»

Հուլիս 06,2024 16:24

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու համախոհներն այցելել են Արագածոտնի մարզ։ Օշականում Բագրատ սրբազանը հանդիպեց բնակիչների հետ։

Լրագրողների հետ ճեպազրույցում Բագրատ սրբազանն անդրադարձավ մեր ինքնության դեմ իշխանությունների կողմից տարվող պայքարին։ Նա ասաց, որ սա հատուկ քաղաքականություն է։ «Սա համաշխարհային խնդիր է, որտեղ ժողովուրդներն իրենց մշակութային, ինքնության արժեքներից զրկվելու սպառնալիքի ներքո են գտնվում։ Իսկ այդ իշխանությունները լծված են հենց այդ գործին՝ մարդուն դարձնել տնտեսական էակ, սպառող, թիվ՝ ինքնություն, նկարագիր, հայրենիք, հավատք, ոչ մի բան չունեցող։ Թե ինչ է անում մեր կրթության նախարարությունը, դուք լավ գիտեք։ Այս պայքարը նաեւ ինքնաճանաչողության մասին է, եւ երբ մենք հասնում ենք ինքնաճանաչողության, մեր բարձրագույն որակներով մենք սխրանքներ ենք գործում»,- ասաց նա։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների այցին Կիրանց ու հայտարարությանը, որ հպարտություն են ապրում, Բագրատ սրբազանն ասաց․ «Դուք չեք նվաճել, դուք ստրուկի պես կատարել եք այն թելադրանքը, որը ձեր հակառակորդը թելադրել է։ Դուք ստրուկի, ճորտի ու ծառայի պես արել եք այն, ինչ ձեզ ասել է թշնամին։ Ու գնացել եք այդ ստրուկի ու ճորտի իրագործածով հպարտանալո՞ւ։ Եվ եթե ճշմարիտ էին, ինչո՞ւ մարդկանց չեն հանդիպել, որոնց կյանքն ուղղակիորեն կապված է այդ գծի հետ, հենց այդ փշալարի հետ։ Մարդկանց ինչո՞ւ չեն հանդիպել, մարդկանց ողբերգություններն ինչո՞ւ չեն ապրել։ Էն խեղճ ու կրակ Ցականյանին էլ հետները տարել են, որ ի՞նչ անեն»։

Ըստ նրա՝ իրականությունն այն է, որ ՔՊ-ականները ստրուկի պես են ապրում՝ թշնամու ստրուկ, գերի, ճորտ, չարիք, արժանապատվություն ու պատիվ չունեցող։

Անդրադառնալով քաղաքական ուժերի հետ իր հանդիպմանը՝ Բագրատ սրբազանն ասաց, որ նոր քաղաքական պլատֆորմ ձեւավորելու առաջարկ է եղել․ «Թող ձեւավորեն, ովքեր կհամաձայնեն, կմասնակցեն, չեն ուզի, չեն մասնակցի։ Ես ոչ մեկին ոչ խնդրելու պատճառ ունեմ, ոչ էլ հրավիրելու։ Այդ հրավերը բաց է, սեղանին դրված է հայրենիքը, մեր պետականությունը, չարիքից ազատագրվելը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031