Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, որը կասեցվել է․ Մարուքյանը մանրամասնել է, թե ինչ է կատարվել նոյեմբերի 9-ի գիշերը

Հուլիս 06,2024 15:05

Նոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել է: Այս մասին իր հրապարակած տեսանյութում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Այսօր էլ այդ քրեական գործերը ընթացքի մեջ են, բայց էդ գործերը չեմ կարծում` քննում են այն տրամաբանությամբ, որ հեղաշրջման պլանը ձախողվեց, քննում են, որ հարձակում է տեղի ունեցել ԱԺ նախագահի նկատմամբ: Բայց եթե դիտարկենք, թե ինչ է տեղի ունեցել, կառավարության շենքի գրավում, ԱԺ շենքի գրավում, կլառավարական ամառանոցների գրավում, օդանավակայանի ճանապարհի եւ նաեւ, եթե չեմ սխալվում, ինքնաթիռ են ներխուժել ինչ-որ մարդիկ: Այսինքն այս քրեական գործերը մանրամասն ուսումնասիրման կարիք ունեն»,- պատմեց նա:

Մարուքյանը պատմում է, որ պարզ չէ, թե ոնց են բացվել ԱԺ դարպասները, ոնց են կարողացել ներխուժել կառավարություն, միակ տարածքը, որը պահպանվել է այդ օրը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների տարածքն է եղել, որը տեղի չի ունեցել, քանի որ իրենք արդեն տարածքում էին:

«Բայց էականն այն է, որ բազմաթիվ խմբեր են գալիս խմբակցություն, որոնց հետ ես հանդիպում եմ, որոնց հետ խոսակցությունը լինում է այն մասին, որ պետք է այդ ժողովրդին դուրս բերել խորհրդարանի շենքից, պետք է դադարեցնել պետական շենքերի գրավումը, որից հետո ես հետամուտ եմ լիելու այն կոչին, որ ԱԺ պատգամավորներ, այդ թվում «Իմ քայլ»-ի պատգամավորները գան խորհրդարան, եւ մենք կարողանանք նիստ գումարել, հասկանանք` ինչ ենք անում: Օրինակ Անդրիաս Ղուկասյանը առաջարկում է, որ ԼՂ ճանաչման փաստաթուղթ ընդունի խոչհրդարանը, լինում են այլ պահանջներ, որ վարչապետը պետք է հրաժարական տա, նոր կառավարություն ձեւավորվի, որը ես ասում եմ, եթե հավաքվենք, կքննարկենք: Բայց իմ պահանջը լինում է, որ խորհրդարանի շենքը պետք է ազատվի, որը ստացվում է առավոտյան ժամը 05:00-ին: Բնականաբար, իշխանական ոչ մի պատգամավոր չի ներկայանում ԱԺ, Արարատ Միրզոյանի դեպքից հետո, քանի որ անվտանգությունը չէին կարողանում ապահովել»,- ասաց նա:

Մարուքյանը պատմում է, որ ադ օրը իրեն է զանգահարել նաեւ գլխավոր դատախազը` տեղեկանալու, թե ինչ իրավիճակ է եւ ինչպես է պատկերացնում իրավիճակը, ինչին Մարուքյանը պատասխանել է, որ իրենք կանգնած են պետականության պահպանման ակունքներում եւ թույլ չեն տա, որ նման բան տեղի ունենա:

«Այդ պահին նաեւ մարզպետարանի շենքեր են գրավվել, որը ես չգիտեմ, թե անցնում է քրեական գործերով, թե` ոչ, բայց այն, որ պետական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, որը կասեցվել է, չգիտեմ բախտի բերմամբ, թե ինչ, բայց մենք մեր գործը արել ենք»,- ասաց նա:

Սղագրությունը՝ News.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031