Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկորդ փուլի արդյունքներով Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը։
Հաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին և նշել, որ Իրանի զարգացման նպատակով օգտվելու է նաև ընտրությունների ընթացքում իր մրցակիցների կողմնակիցների կարողություններից։
Փեզեշքիանը մասնավորապես ասել է՝ «Իշխանության համար միմյանց հետ կռիվ ունեինք, եթե Աստծո համար է, իրար հետ հո կռիվ չունե՞նք»:
Կարդացեք նաև
Մեկ այլ գրառմամբ Ոսկանյանը նշում է․
Քանի որ նաև Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության տակ մեզանում տարածվել է «կարծիք», թե Իրանում նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանն, իբր, «ադրբեջանցի» է, առաջարկում եմ լսել այս հարցազրույցի առաջին հատվածը, որտեղ մանրամասն անդրադարձ կա խնդրին։
Այստեղ նշեմ միայն, որ Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից։
Հարցազրույցում նաև անդրադարձ կա մեր խնդիրներին և մի շարք այլ հարցերի։