Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ չի թվում մեր ժողովուրդը թույլ կտա վերջին մեխը խփել ՀՀ դագաղի վրա». Դավիթ Գալստյան

Հուլիս 05,2024 22:30

Այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հավաք է կազմակերպել՝ Սահմանադրության օրվա առիթով:  Հավաքին մասնակցում էր նաեւ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Նա լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Փաշինյանի ուղերձի ու հայտարարության մասին, թե Սահմանադրությունը պետք է փոխել, ասաց. «Փաշինյանը կրկնում է թուրք-ադրբեջանական տանդեմի խոսքերը: Նրանք պահանջ են դրել եւ այդ պահանջները անվերջ են: Ադրբեջանն ու Թուրքիան շատ վաղուց են խոսում, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի: Այն թեզերը, որով այս մարդը եկավ իշխանության, ասելով՝  երբ Արցախի խնդրի լուծման տարբերակներ լինեն, կներկայացնի հանրությանը, ասելով, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, այնպիսի լուծում պետք է լինի, որը բավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդին, տեսանք, որ այդ ամենը բերեցին, փաթեթավորեցին հայ ազգի գլխին եւ այնպիսի որոշումներ ու գործողություներ են այսօր կատարում, որ միայն ու միայն բավարարում են ադրբեջանական ու թուրքական իշխանություններին: Այսօր շատ մարդիկ հասկանում են այդ ամենը եւ ինձ չի թվում, որ մեր ժողովուրդը թույլ կտա այս իշխանություններին վերջին մեխը խփել Հայաստանի դագաղի վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031