Այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հավաք է կազմակերպել՝ Սահմանադրության օրվա առիթով:
Մինչ հավաքը լրագրողները շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին հարցրեցին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց շարժմանը իր աջակցության մասին, բայց հիմա ելույթներ է ունենում ուղիղ եթերներում, ի՞նչ փոխվեց ու ո՞ր պահից փոխվեց: Նա պատասխանեց. «Պիտի իրեն հարցնեք: Ես որեւէ մեկի վերաբերյալ մեկնաբանություն չեմ տալու: Կարող է շատ դաժան բաներ ասեմ, ամեն ինչը իր ժամանակն ունի: Շամշադինում ասում են՝ no comment: Իմացեք հետեւյալը՝ բոլոր հասարակական, քաղաքական միավորները, քաղաքական ուժերը, ովքեր նույնիսկ դժգոհ լինելով շարժման առաջնորդից, բովանդակությունից, շարժման ամեն ինչից, հունիսի 12-ի իշխանության հանցագործությունը չեն դատապարտել, իրենք չկան, գոյություն չունեն ոչ մի տեսադաշտում, ոչ իմ մտքի մեջ, ոչ կյանքում, ոչ էլ գործի մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ