Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք մեր Գոհարիկի գրառումը տեսե՞լ եք…Իրենք Կիրանցում գնացել են ինչ-որ ծառ, թուփ են գտել, թող գնան գյուղացիներին հանդիպեն». Բագրատ սրբազան

Հուլիս 05,2024 21:21

Այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հավաք է կազմակերպել՝ Սահմանադրության օրվա առիթով:

Լրագրողները Բագրատ սրբազանին փոխանցեցին՝ մինչ մենք շնորհավորում ենք, իշխանությունները հայտարարում են Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին, մինչ այդ Ալիեւն էլ այդ մասին խոսել: Նա արձագանքեց. «Մենք պետք է խոսենք իրենց փոփոխության մասին, որ սահմանադրությունը մնա»:

Դիտարկմանը՝ գործընթացերը դանդաղում են, իշխանություններն ասում են՝ ամառ է, կհովանա, նորից դուրս կգան փողոց՝ Բագրատ սրբազանը պատասխանեց. «Էդ մարդկանց ցինիզմը, գռեհկաբանությունը ինչի՞ պետք է լսենք, իրենք ամեն ինչ չափում են իրենց արշինով, իրենք չեն ուզում ասեն, որ արյունատենչ մարդասպաններ են ու այդ տրամադրությամբ են պատրաստ ամեն ինչի գնալու: Ամառվա հովանալու, շոգելու խնդիր չկա, էս ժողովուրդը հազար անգամ դրա մասին խոսել է»:

Բագրատ սրբազանն ասաց, որ այս իշխանությունների Հայաստանը ֆեյսբուքի Հայաստան է:

Լրագրողներն ասացին, որ իշխանական պատգամավորները այսօր Կիրանց են գնացել ու սոցցանցերում լուսանկարներ հրապարակել հպարտ կեցվածքով՝ ասես ամեն ինչ լավ է: Բագրատ սրբազանն արձագանքեց. «Դուք մեր Գոհարիկի գրառումը տեսե՞լ եք, բա էլ ինձ ինչի՞ եք հարցնում, պարզ չի՞, որ էդ մարդիկ երես չունեն, թող գնան գյուղացիներին հանդիպեն, իրենք գնացել են ինչ-որ ծառ, թուփ են գտել: Մեր երեխու գրառումը բավարար է՝ պստիկ Գոհարիկի:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031