Այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հավաք է կազմակերպել՝ Սահմանադրության օրվա առիթով:
Մինչ հավաքի մեկնարկը շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տավուշում մարդիկ խաբված են իրենց զգում, որովհետեւ հավատացել են, իսկ իշխանությունները Ադրբեջանի դրոշները դնելով՝ գալիս են առաջ: Դիտարկմանը, որ իշխանական պատգամավորները գնացել են Կիրանց՝ Գառնիկ Դանիելյանը արձագանքեց. «Կիրանցից մարդ կա՞ր հետները՝ չկար: Համենայնդեպս, Կիրանցից մեզ զանգահարեցին, ասեցին՝ մենք անակնկալի ենք եկել, որ եկել են Կիրանց: Չեմ էլ զարմանա, որ Կիրանցից ինչ-որ մեկը իրենց դիմավորած էլ լինի: Բայց գաղտագողի գնալ, ինչ-որ ծառի տակ նկարվելով չի: Մարդիկ ձեզ հետ կապված հազար ու մի հարց ունեն, պահանջներ ունեն, պատասխաններ պիտի տաք: Մարդիկ էն հողատարածքներում, որտեղ ցորեն ու գարի են ցանել, չեն կարողանում հնձել: Էկոնոմիկայի նախարարությանը հարցնում ենք՝ պատասխան չկա: Թե ինչ միջոցներով են իմիջիայլոց բնակարաններ հատկացրել, պատասխանն եկել է, որ հույժ գաղտնի է: Ինչի՞ հիման վրա են տալիս՝ ծայրից ծայր ապօրինի գործընթաց է: ՀՀ հողերը տալիս են Ադրբեջանին»:
Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է Սահմանադրությունը փոխել, ասում է՝ պետք է հասնենք նրան, որ Սահմանադրությունը ժողովուրդն ընտրի՝ Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Պետք է հասնի նրան, որ Սահմանադրությունը համապատասխանի Ալիեւի պահանջներին ու սրտին: Ասեց Սահմանադրությունը փոխի, էսօր էլ աչքալուսանք են անում խեղկատակների խունտան Սահմանադրության օրը»:
Լրագրողները փոխանցեցին, որ Սահմանադրության օրվան նվիրված զորահանդեսի մեկնարկը տալիս են հեծանվորդները, դա լսված երեւույթ է ու հեծանվորդներին այսպիսի դեր են տալիս այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսեց հեծանիվ քշել՝ Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Եկել ասում են՝ Ադրբեջանի պահանջով պտի Սահմանադրություն փոխվի, մեկ էլ Սահմանադրության օրը հեծանի՞վ են քշում, անբարոյականությունն էլ պետք է չափ ու սահման ունենա»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ