Ռուզաննա Դանիելյանը` 143 մանկապարտեզի տնօրենն անդրադարձել է «Առավոտ»-ում հրապարակված հոդվածին, մի քանի ուշագրավ մանրամասներ է ներկայացրել:
«Օրեր առաջ մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել է գողոն, որից ես տեղյակ չեմ եղել եւ դրանից հետո, երբ թաղապետարանի աշխատակիցները եկել եւ արձանագրել են գողությունը՝ չեն դիմել ոստիկանություն: Ինձ ենթարկելով 4 ժամյա հոգեբանական ճնշման՝ ստիպել են գրել դիմում, ասելով, որ խայտառակ կանեն, թե իբր ես հաց եմ գողացել, ծնողներին կհանեն իմ դեմ, լրատվամիջոցներով խայտառակ կանեն: Ես հայտնում եմ, որ գողություն չեմ արել, իսկ գողոնի հետ կապված թաղապետարանի աշխատակիցները չեն դիմել ոստիկանություն։ Այս մասին ես արդեն հաղորդում եմ ներկայացրել քննչական կոմիտե»:
Ռուզաննա Դանիելյանը նաեւ հայտնել է. «Ինձ կանչել էին թաղապետարան եւ ասել, որ պետք է մարդ գտնեմ՝ թաղապետ Մկրտչյան Ռազմիկի հետ հարաբերություններս կարգավորելու համար, ինչը ես չեմ կարողացել անել։ Ես աշխատանքից ազատման դիմումը հետ եմ ցանկացել վերցնել, սակայն դա ապօրինաբար թույլ չեն տվել և կրկին պնդում եմ՝ դիմումը գրել եմ թաղապետարանի աշխատակիցների մի քանի ժամյա խոշտանգումների ներքո, ինչի մասին հայտնել եմ ոստիկանությանը»։