«Ազատություն». Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ երրորդը Բուքինգհեմյան պալատում այսօր կայացած ընդունելությանը լեյբորիստների առաջնորդ Քիր Ստարմերին պաշտոնապես նշանակեց Բրիտանիայի վարչապետ։
Բրիտանիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում լեյբորիստները ջախջախիչ հաղթանակի են հասել, նախնական տվյալներով, 650 տեղանոց խորհրդարանում ստանալով բացարձակ մեծամասնություն։ Ռիշի Սունակն ընդունել է պարտությունը և շնորհավորել Ստարմերին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: