Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Գյումրու Անի թաղամասի բնակչուհիներից մեկը զանգահարել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝ բողոքելով, որ իրենց շենքի մոտ հարևանը շան ձագերին խոշտանգել է, հարվածել, ոտքով դեն է նետել։
Ահազանգող կնոջը հրավիրել են ոստիկանության Մուշ բաժին։ Նա հայտնել է, որ ժամը 09․30-ին իրենց շենքի մոտ գտնվող տղամարդը շանը ոտքով հրելով տեղափոխել է հարակից տարածք, սակայն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք չի ցուցաբերել։
Նույն ցուցմունքը տվել է նաև 60-ամյա տղամարդը։
Նա դեպքի վայր մեկնած ոստիկանության տեսուչին վստահեցրել է, որ շան ձագի նկատմամբ խոշտանգում չի կատարել, այլ իր կողմից մշակված ծաղկանոցից ոտքով հրելով դուրս է հանել, որպեսզի ծաղիկները չվնասի։
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: