Լրահոս
Օրվա լրահոսը

«EU4Dialogue» ծրագրի շրջանակում Սյունիքում բացվել է նորակառույց ամբուլատոր մանկաբարձական կլինիկա

Հուլիս 05,2024 16:56

Հուլիսի 1-ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 28 կմ հեռավորության վրա գտնվող Սրաշեն գյուղում պաշտոնապես բացվել է նորակառույց ամբուլատոր մանկաբարձական կլինիկա։

Նախագծի իրականացմանը «EU4Dialogue» ծրագրի շրջանակում աջակցել են Եվրոպական միությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, այն կենտրոնացած է հակամարտություններից տուժած համայնքներին աջակցության վրա:

Հաստատությունից կօգտվեն Սրաշեն, Ներքին Հանդ, Ճակատեն, Շիկահող եւ Ծավ գյուղերում ապրող ավելի քան 500 մարդ:

Ամբուլատորիան համալրվել եւ ապահովվել է մասնագիտական բժշկական գործիքներով, դեղորայքով, ինչպես նաեւ կանաչ էներգիայի լուծումներով՝ ջեռուցման սարքավորումների եւ 5 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային վահանակների տեսքով՝ կլինիկայի էներգետիկ ծախսերը նվազեցնելու համար:

EU4Dialogue-ի գործընկեր «Կանաչ եւ կայուն համայնք» ՀԿ-ի կողմից էլ ձեռք են բերվել շարժական մահճակալ, պատգարակ, սեղաններ եւ աթոռներ, շնչառական թթվածնային ապարատ, ինհալատոր, արյան ճնշման մոնիտոր, գլյուկոմետր, թվային ջերմաչափ եւ տարբեր առաջին օգնության բժշկական պարագաներ։

Բացի այդ, ՀԿ-ն իրականացրել է կարողությունների զարգացման դասընթացներ ամբուլատորիայի անձնակազմի համար:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031