ՆԳՆ ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ծառայություն իրականացնելիս Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը: Մեքենան բեռնված էր հաճարի, բոխի և կաղնի տեսակի 10 խմ փայտանյութով: Վանաձոր քաղաքի բնակիչ 59-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ ներկայացրել է անհատ ձեռներեցի կողմից տրված փաստաթղթեր և հայտնել, որ փայտանյութը բեռնել է Մարց գյուղում:
Կատարված ստուգումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ բեռնատարում առկա փայտանյութը և վարորդի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում:
Փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն