Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք փորձելու ենք աջակցել հայ ռազմագերիների վերադարձի հարցում»․ Ջո Վիլսոն

Հուլիս 05,2024 15:01

«Մենք միջնորդ ենք ուզում լինել, օգնում ենք հարթել, ձևավորել այն սկզբունքները, որոնք թույլ կտան ստորագրել համաձայնագիրը։ Դրանից հետո կլինեն նաև այլ հարցեր, որոնցով պետք է զբաղվել»,- լրագրողների հարցին՝ երբ Ադրբեջանում խաղաղության գործընթացի հետ կապված տարբեր բանակցություններ են լինում, արդյոք սեղանին դնո՞ւմ եք այն հարցը, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում խաղաղության պայմանագրի ստորագրումը և այդ պայմանագրի՝ Ձեր պատկերացումը ո՞րն է, առանց գերիների վերադարձի և Ադրբեջանի՝ ՀՀ-ի օկուպացված տարածքներից դուրս գալու պատկերացնո՞ւմ եք այդ պայմանագրի ստորագրումը, ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը։

Նա շեշտեց՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը հետևյալն է․ «Մենք բարձր ենք գնահատում այն անկեղծ ցանկությունը, ջանքերը, որոնք դրսևորվում են ՀՀ-ի կողմից համաձայնություն ձեռք բերելու և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։ Մեր վերջնական նպատակն է, որ ողջ տարածաշրջանում լինի խաղաղություն և անվտանգություն ու հարևանների իրավունքների նկատմամբ հարգանք։

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Վիլսոնն էլ շեշտեց՝ պաշտպանելու են ՀՀ-ի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ՀՀ-ի սահմանների անխախտելիությունը․ «Մենք փորձելու ենք աջակցել հայ ռազմագերիների վերադարձի հարցում։ Դուք հարյուրավոր տարիներ նման իրավիճակների բախվել եք և հաջողված դուրս եկել այդ իրավիճակից։ Կարծում եմ՝ ի վերջո կլինի կայունություն Հարավային Կովկասում»։

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բին Քարդենը նշեց՝ խաղաղության համաձայնագրով պետք է ապահովվի, որ ՀՀ քաղաքացիները վստահ լինեն՝ սահմանների նկատմամբ հարձակումներ չկան և հանգիստ ու խաղաղ կարող են ապրել։ Սա նաև հարաբերությունների կարգավորում է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031