Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ ենք՝ Հայաստանը կհաղթահարի մարտահրավերները՝ դառնալով օրենքի և իրավունքի երկիր, որտեղ Մայր օրենքը կերաշխավորի սեփական տեսակի կենսունակությունը. «Ժողովրդավարական համախմբում»

Հուլիս 05,2024 15:16

Այսօր Սահմանադրության օրն է։

Սահմանադրությունը միայն բարձրագույն իրավական փաստաթուղթ չէ, այն  առավելապես ընկալվում է ազգային և պետական  ուղենիշերի սահմանման գաղափարական քարտեզ:

Այն հզոր պետության և պատմական հայրենիքի, առողջ և կենսունակ հասարակության իրավական հենքն է, որի երաշխավորմանը պետք է ուղղված լինեն յուրաքանչյուրիս ջանքերը:

Ցավոք, Սահմանադրության մեջ ամրագրված կենսական դրույթները և իդեալները իրական կյանքում հաճախ են ոտնահարվում, խեղաթյուրվում կամ պարզապես չեն գործում։ Իսկ վերջին տարիներին Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը թերևս միտված են այդ կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը` Անկախության հռչակագրի հղումներից մինչև ազգային ինքնությանն առնչվող գաղափարներ։

Սա մեզ համար իսկապես գոյաբանական սպառնալիք է։

Այդուհանդերձ, մենք պատասխանատու ենք մեր ժամանակի համար և վստահ, որ  Հայաստանն իսկապես կհաղթահարի  ներքին և արտաքին մարտահրավերները՝ դառնալով Օրենքի և Իրավունքի երկիր, իրավական պետություն, որտեղ Մայր օրենքը կերաշխավորի սեփական տեսակի կենսունակությունն ու բնական զարգացումը:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցւթյուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031