«ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի մասով որևէ ձգձգում չկա։ Մենք պատրաստ ենք այն ստորագրել»,- հարցին՝ կոնկրետ ի՞նչ պատճառով է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը և նաև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցումը, ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա վստահեցրեց՝ այդ հարցը գտնվում է ադրբեջանական կողմում․ «Գնդակն ադրբեջանական կողմում է։ Գործընթացը շարունակվում է, որևէ մեկնաբանություն անել չեմ կարող։ Մենք լիահույս ենք, որ հաջողության կհասնենք»։
Հիշեցմանը՝ ռուսական լրատվական գործակալությունները նշում են, որ ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է ուկրաինական զինուժից տուժած ռուսական մի շարք շրջաններ, հայտարարություն է արել, որ երկրների միջև հարաբերությունները չեն սահմանափակվում առանձին անհատների հայտարարություններով և հարցին՝ արդյոք Վաղարշակ Հարությունյանի` այս հայտարարությունները համաձայնեցվո՞ւմ են ՀՀ-ի ԱԳՆ-ի հետ, հնարավո՞ր է նա հետ կանչվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Հարցն ավելի ճիշտ է ուղղել ԱԳՆ-ին, քանի որ նա դեսպանների հետ շփման մասին ինձ ոչ միշտ է տեղյակ պահում, կամ տեղակ չի պահում։ Հուսով եմ՝ շուտով կունենանք ՌԴ-ում նոր դեսպան․ մենք սպասում ենք նշանակմանը, թեկնածություն կա արդեն»։
Նշենք, որ խոսքը ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի մասին է:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ