Ռուսաստանում դեսպանի փոփոխությունը Հայաստանի իրավասությունն է. ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ռուսաստանը գոհ է ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերություններում», – ասել է Գալուզինը:
«Միշտ խորը գոհունակություն եմ զգացել ռուս-հայկական հարաբերությունների, դաշինքի և ռազմավարական գործընկերության զարգացման և ընդլայնման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքից:
Ես երախտապարտ եմ Վաղարշակ Վարնազովիչին՝ ռուս-հայկական հարաբերությունների ողջ համալիրի ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար»,- հավելել է ՌԴ արտգործնախարարի տեղակալը։