Արցախում աղետալի պայթյունից հետո Հայկական իրավական կենտրոնը ՄԱԿ-ի հարկադիր կամ ակամա անհետացածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբին գործեր է ներկայացրել:
«Ենթադրվում է, որ անհետ կորածների համար պատասխանատու են Ադրբեջանի զինված ուժերը, քանի որ պայթյունից անմիջապես հետո տարածքը գտնվել է նրանց վերահսկողության տակ: Ընտանիքները դիմել են Հայաստանի պետական գերատեսչություններին, Արցախի կառավարությանը և Կարմիր Խաչին, սակայն ոչ մի տեղեկություն կամ արդյունք չեն ստացել»: