Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է թույլ տալ, որ իշխանությունը Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները դարձնի քաղաքական սակարկությունների առարկա. Արման Թաթոյան

Հուլիս 05,2024 13:34

Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է Հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն:

Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների [ի չարը] օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի:

Դա հենց սահմանադրական կարգի տապալում է:

Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա, պաշտոններ պահպանելու միջոց:

Պետք է զարգացնել Մայր օրենքում ամրագրված մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, ժողովրդավարության երաշխիքները, ապահովել նրանց կիրառությունն իրական սահմանադրական ոգով` հանուն Հայոց ուժեղ և անվտանգ պետականության:

Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031