BBC-ն հայտնում է, որ օրերս Հայաստանում կալանավորված 44-ամյա Էյմի Բետրոն վարձու մարդասպան է։
Ըստ լրատվամիջոցի՝ նա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր 2019 թ. սեպտեմբերին Բիրմինգհեմի Սաութ Յարդլի քաղաքում մի գործարարի գնդակահարելու փորձի համար։
ՀՀ ոստիկանությունը երեկ հաղորդել էր. «ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 44-ամյա Էյմի Բ.-ն: Նա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք։
Կարդացեք նաև
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը»: