Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանությունը փորձում է սեղմել օղակը Տիգրան Ավինյանի շուրջ՝ նրա մտերիմների վրա քրեական գործեր են հարուցվում. «Ժողովուրդ»

Հուլիս 05,2024 11:44

Իշխանությունը փորձում է սեղմել օղակը Երևանի քաղաքապետի շուրջ՝ Երևանի քաղաքապետի ընկերների, մտերիմների վրա քրեական գործեր հարուցելով:

Ասվածի վառ ապացույցը այն է, որ Երևանի քաղաքապետարանի՝ հունիսի 24-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը գովեստի խոսքեր հնչեցրեց Արաբկիր վարչական շրջանի թաղապետ Արամ Ազատյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հասցեին։ Մեկ օր անց ուժայինները նրան ձերբակալեցին, իսկ դատարանը տնային կալանքի ենթարկեց Ազատյանին և 30 մլն դրամ գրավ կիրառեց:

«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքը հարցրեց կատարվածի վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչու իրավական ուժ կիրառվեց գովեստի արժանացած թաղապետի նկատմամբ և արդյոք այդ քայլով քաղաքական իշխանությունն ինչ-որ բան է փորձում հասկացնել Տիգրան Ավինյանին։

Ստացանք հետևյալ դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ. «Օրենքից դուրս ցանկացած գործողություն, անկախ այն բանից, թե ով է իրականացնում, ընդունելի չէ։ Նման արարքները որևէ տրամաբանության մեջ ընկալելի չեն։ Այսինքն՝ կապ չունի, թե ով է իրականացրել այդ արարքը, ինչ շրջանակ է իրենից ենթադրում։

Միաժամանակ պետք է հարգել անձի անմեղության կանխավարկածը։ Սա է քաղաքապետի դիրքոշումը բոլոր նմանատիպ դեպքերի առնչությամբ»,- նշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031