Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի միջադեպից անցել է ութ ամիս. որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ. «Ժողովուրդ»

Հուլիս 05,2024 11:07

Երեւանի քաղաքապետարանի աղմկահարույց միջադեպից անցել է շուրջ 8 ամիս, սակայն մինչեւ օրս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, այսինքն՝ ո՛չ անախորժություն հրահրող, ո՛չ թեժացնող ավագանու անդամները, ո՛չ էլ միջանցքներում ծեծ կազմակերպած թաղապետերը պատասխանատվության չեն կանչվել: Երեւանի ընտրյալները ընդհուպ հայհոյեցին միմյանց ուղիղ եթերում՝ հանրային հարթակում, բայց իրավական առումով որեւէ տեղաշարժ չկա այս գործում: Զրո պատասխանատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Քննչական կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի միջադեպի քրեական գործով ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը, որից հետո երկու անգամ հարցաքննության էր հրավիրել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին, եւ վերջ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031