Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոման Երիցյան. Պաշտպանության բանակն այդ մեքենաները ձեռք է բերել Արցախի կառավարության միջոցների հաշվին, հետեւաբար Ռազմական ոստիկանությունը որեւէ իրավունք չուներ դրանք վերցնելու. «Հրապարակ»

Հուլիս 05,2024 10:59

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը «խլել է» Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանի, նրա տեղակալների եւ այլ զինվորականների ծառայողական մեքենաները, որոնք գտնվել են ոչ թե ՊՆ-ի այլ Արցախի կառավարության հաշվեկշռում։ Հայաստան գալուց հետո Ռազմական ոստիկանությունը հիշյալ զինվորականներին կանչում է ՌՈ, շանտաժի ենթարկում, թե եթե չեք ուզում Երեւանում երթեւեկելու ժամանակ ձեր ընտանիքի անդամներին, երեխաներին իջեցնեն մեքենաներից ու տանեն տուգանային հրապարակ, բերեք ինքնակամ հանձնեք։

Սպառազինության վարչության պետը հանձնելու փոխարեն դիմում է դատարան՝ այդ մեքենայի վրա իր սեփականության իրավունքը ճանաչելու համար։ Դատարանից ստանում հայցի ապահովման միջանկյալ որոշում, համաձայն որի ՊՆ ՌՈ-ին արգելում է որեւէ կերպ խոչընդոտել Վիկտոր Առստամյանի՝ մեքենայի տնօրինմանը։

Ռազմական ոստիկանությունը՝ շրջանցելով դատարանի որոշումը հաղորդում է տալիս Հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ յուրացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնում, եւ առանց որեւէ մեկին մեղադրանք առաջադրելու ապօրինի եղանակով առգրավում է Վիկտոր Առստամյանի մեքենան, ինչպես Քննչական կոմիտեն առգրավեց օրինակ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։ Առգրավման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար Վիկտոր Առստամյանը դիմում է հակակոռուպցիոն դատարան։ Մոտ 3 դատական նիստից հետո դատարանը մերժում  է։ Մենքենաներն այս պահին ռազմական ոստիկանությունում են, մեր տեղեկություններով՝ սպասարկելու են ՌՈ բաժնի պետերին։

Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց Վիկտոր Առստամյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակն այդ մեքենաները ձեռք է բերել Արցախի կառավարության միջոցների հաշվին, հետեւաբար Ռազմական ոստիկանությունը որեւէ իրավունք չուներ դրանք վերցնելու։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031