Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը երեկ, կառավարության նիստից հետո, բառախաղերով փորձեց չպատասխանել «Հրապարակ»-ի ուղիղ հարցին՝ վերջին անգամ սփյուռքի հայ առաքելական եկեղեցու ո՞ր թեմի առաջնորդի հետ է ինքը հանդիպել։ Մեր տեղեկություններով, նման հանդիպումներ չեն եղել շատ վաղուց՝ պայմանավորած եկեղեցու եւ իշխանությունների օր օրի սրվող հարաբերություններով։
Հարցին ի պատասխան՝ Սինանյանն ասաց. «Երբ ասում եք թեմ, բառի բուն իմաստով մեր եկեղեցու էջմիածնական թեմերի մասին եք խոսո՞ւմ։ Միանշանակ չեմ կարող պատասխանել, բնական է, որ նման երեւույթ կա, իմաստ չունի ուրանալ, բայց ամեն ինչ կախված է թեմի սրբազանից։ Ամեն թեմ իր առանձին մոտեցումն ունի, այո, մենք զգում ենք, որ Էջմիածինը որոշ թեմերի վրա կարողանում է ազդի, ոմանց վրա չի կարողանում»։
ՔՊ-ականները ոչ միայն ՀՀ հանրությանն են պառակտել, այլեւ մանր խառնակչություններ են անում սփյուռքի հայ համայնքներում՝ փորձելով սեպ խրել եկեղեցու եւ համայնքի միջեւ։ Դիտարկմանը, որ անհերքելի փաստ է՝ սփյուռքի հայկական համայնքներն ու եկեղեցին մեկ ամբողջություն են, առանց եկեղեցու չկա հայ համայնք, եկեղեցին է համայնքի հենասյունը, Սինանյանն ասաց, որ իրենց աշխատանքը եկեղեցակենտրոն չէ։ «Մենք սփյուռքի համայնքները չենք տեսնում որպես Օսմանյան կայսրության միլլեթի մնացորդներ, որոնք կրոնական համայնքներ են, դրանք ազգային համայնքներ են, հետեւաբար մենք հարաբերվում ենք մեր հայրենակիցների հետ որպես անհատների։ Մենք ակտիվ աշխատում ենք հայ առաքելական եկեղեցու մեր հետեւորդների հետ, կաթոլիկ եղբայրների եւ քույրերի»,-ասաց Սինանյանը։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Իսկ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը, որը հակահայկական և հակաեկեղեցական նիկոլի ճորտի կարգավիճակում է, ոչ մի հայ համայնքի վրա չի կարողանում ազդել, անգամ իր հարազատ Գլենդելի:
Զարեհ Սինանյան, ինքդ քո հետ գոնե անկեղծ եղիր, չե՞ս զգում արդյոք, որ քո ներկայիս պաշտոնում դու համահայկական որևէ օգուտ չես բերում, սակայն աղքատացած հայի տված հարկերից բարձր աշխտավարձ ես ստանում: