ArmLur.am լրատվականը ԱԺ նախագահի հրապարակած լուսանկարներն ուսումնասիրելիս հայտնաբերեց Ալեն Սիմոնյանի աջ ձեռքի նախաբազկի հատվածում կարմիրի և մուգ կապույտի համադրությամբ նոր դաջվածքը:
ArmLur.am լրատվականը Ազգային ժողովի նախագահի օգնական Մովսես Հարությունյանի միջոցով փորձեց պարզել, թե երբ, որտեղ, ինչ նպատակով է Ալեն Սիմոնյանը արել դաջվածքը, խնդրեցինք մեկնաբանել նաև, թե ինչից է ոգեշնչվել ԱԺ նախագահը դաջվածքը փորագրելիս:
«Դաջվածքը նոր չէ, իսկ մնացած հարցերն Ալեն Սիմոնյանի անձնական կյանքին վերաբերող են և իր քաղաքական գործունեությանը չեն վերաբերում», – ասաց ԱԺ նախագահի օգնականը։
Ասել է թե՝ նորաթուխ օգնականը չպատասխանեց, բայց նույնիսկ այդ չպատասխանում սուտ կար, քանի որ, ուսումնասիրելով ԱԺ նախագահի՝ անցած տարվա հրապարակած և դրանից առաջվա լուսանկարները, նկատելի է, որ Ալեն Սիմոնյանը 2023-ի ամռանը, օրինակ, ձեռքին դաջվածք չուներ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։