Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում տեղի ունենալիք COP29-ին ընդառաջ Amnesty International-ը հորդորում է ազատ արձակել ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց

Հուլիս 05,2024 00:20

«Ա1+» – Amnesty International-ը նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29-ին ընդառաջ հայտարարություն է տարածել և հորդորել, որ ընդունող երկրի և ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի հետ կնքվելիք հուշագիրը պարունակի երաշխիքներ, որ մարդու բոլոր իրավունքները պաշտպանված և հարգված կլինեն՝ ինչպես միջոցառումների անցկացման տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

«Դրանք ներառում են խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը: Սա հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խստացնում են գրաքննությունը և վերջերս ուժեղացրել են այլախոհության նկատմամբ ճնշումները՝ կալանավորելով լրագրողների, իրավապաշտպանների և կլիմայի իրավունքների պաշտպանության ակտիվիստների…»,-ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունը հորդորում է ազատ արձակել ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց։

Հայտարարության մեջ ասվում է, որ հաշվի առնելով այն իրողությունը, որ Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված մարդու իրավունքների աղաղակող խախտումները, կենսական նշանակություն ունի, որ կնքված հյուրընկալող երկրի համաձայնագիրը հրապարակվի ստորագրումից անմիջապես հետո, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել և գնահատել, թե որքանով է պաշտպանված COP29-ի հանրային տարածքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031