«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի դաստիարակը և դայակը հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ մանկատան երեխաներին պարբերաբար բռնության ենթարկելու համար։ Ըստ քրեական գործի՝ երեխաների նկատմամբ բռնությունը եղել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեբանական։
Մասնավորապես, վերջիններս տարբեր բութ առարկաներով, ինչպես նաև ոտքերով և ձեռքերով անչափահասներին հարվածել և այլ բռնի գործողություններ են արել՝ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելով, սակայն կտտանքները դրանով չեն սահմանափակվել։ Երեխաները նաև զրկանքներ են կրել` տևական ժամանակ ջրից զրկվելով, անգամ արգելվել է բնական կարիքները հոգալը, ինչը միտված է եղել կազմակերպության անչափահաս սաներին հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում