Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աբխազիայի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների հայտարարությունների կապակցությամբ

Հուլիս 04,2024 23:15

Աբխազիայի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ։

Ուշադրություն ենք հրավիրել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլիի և Արարատ Միրզոյանի՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ աջակցության և հարգանքի մասին հայտարարություններին, որոնք արվել են Հայաստանի արտգործնախարարի հուլիսի 3-ին Թբիլիսի կատարած այցի ընթացքում։

Այս առնչությամբ հարկ ենք համարում հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է Աբխազիայի Հանրապետության 1994 թվականի Սահմանադրությամբ և հաստատվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ընդունված 1999 թվականին Աբխազիայի Հանրապետության Պետական ​​անկախության մասին ակտով։

Աբխազիայի Հանրապետության ժողովուրդը հազարավոր որդիների ու դուստրերի կյանքի գնով պաշտպանել է իր հայրենիքը վրացի ագրեսորներից և երբեք չի շեղվելու անկախ ինքնիշխան Աբխազական պետության զարգացման և ամրապնդման ընտրած ուղուց։

Այս առնչությամբ հայկական կողմին հորդորում ենք չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին օբյեկտիվ իրականությանը հակասող կարծրատիպային արտահայտություններ։

Միաժամանակ ուշադրություն հրավիրեցինք հայկական կողմի դիրքորոշման լուրջ փոփոխության վրա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելիս՝ ի պաշտպանություն «Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակի մասին» բացարձակ կողմնակալ բանաձևին:

Տագնապալի է, որ Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ քվեարկեցին այս բանաձևի օգտին, չնայած այն հանգամանքին, որ Աբխազիայի հայկական սփյուռքը կարևոր տեղ է զբաղեցնում մեր Հանրապետության անկախության կայացման և ամրապնդման գործընթացում։ Աբխազիայի հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ մեր Հանրապետության երևելի հայրենասերներն են և աբխազ ժողովրդի հետ կողք կողքի, զենքերը ձեռքին, պաշտպանել են մեր երկրի անկախությունը վրացի ագրեսորներից։ Հույս ունենք՝ մոտ ապագայում Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի ստեղծված իրավիճակից և կշտկի իր դիրքորոշումն այս հարցում։

Ինչ վերաբերում է վրացական կողմին, ապա, այսպես կոչված, տարածքային ամբողջականության մասին նրա տխրահռչակ հայտարարություններն արդեն ձանձացրել են և դեկլարատիվ բնույթ են կրում։ Վրաստանի ներկայացուցիչները պետք է հաշտվեն 1992-1993 թվականներին Վրաստանի ռազմական պարտության արդյունքում առաջացած առկա քաղաքական իրողությունների հետ։

Այս առումով վրացական կողմին ևս մեկ անգամ կոչ ենք անում միակ ճիշտ քայլն անել, որը կարող է հիմք դնել մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը և ստորագրել Աբխազիայի Հանրապետության հետ ուժի չկիրառման մասին համաձայնագիր»,-ասված է Աբխազիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031